Հետեվիր մեզ:
21Հունիսի

՛՛ Տրոպիկական՛՛ սմուզի

Սմուզին խիտ ըմպելիք է, որի հիմնական բաղադրիչները մրգերն ու հատապտուղներն են, երբեմն ավելացնում են սառույց, մեղր, հյութ, կաթ, յոգուրտ, անգամ ձու: Կան սմուզյիի տարբեր տեսակներ, որոնցից կարելի է ընտրել այն տարբերակը, որոնք ավելի հարմար են. սմուզի քաշի կարգավորման համար, սմուզի առողջ ապրելակերպի համար կամ ուղղակի արագ և համեղ նախաճաշի համար: Սմուզին պահպանում է վիտամինները, լինում է մրգային, հատապտղային, բանջարեղենային կամ մրգա-բանջարեղենային: Այն ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար: Այն սմուզիները, որոնց բաղադրության մեջ առկա է բանան, թույլ չի տալիս քաղց զգալ երկար ժամանակ:


Ի՞նչ է անհրաժեշտ ՛՛Տրոպիկական ՛՛ սմուզի պատրաստելու համար.

  • 2 հատ թուրինջ
  • 4 հատ նարինջ
  • 2 հատ բանան
  • սառույց
  • անանուխի տերևներ

Պատրաստման եղանակը.

Բլենդերով հարում ենք նախապես կտրատված նարինջը, թուրինջն ու սառույցը, ապա ստացված զանգվածին ավելացնում ենք բանանը: Անանուխի տերևներն օգտագործում ենք զարդարանքի համար: Բարի ախորժակ:

Եղե ՛ք առողջ՝ օգտագործելով առողջ սնունդ:


Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Մեկնաբանություններ