Հետեվիր մեզ:
14Սեպտեմբեր

5 կրեատիվ տարբերակ, թե ինչպես օգտագործել ՕՐԴՆԻՆԳ սերիայի չորանոցները

Այս որակյալ պողպոտյա չորանոցը պիտանի իր է յուրաքանչյուր տան համար, առավել ևս եթե փորձենք օգտագործել այլ նպատակների համար: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս իրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 կրեատիվ տարբերակ:

  1. Չորանոցը որպես կերակրաման թռչունների համար

    Չորանոցի անցկերից անցկացրեք մի քանի ճյուղ այնպես, որ մի մասը մնա ներսի հատվածում, իսկ մյուս մասը ՝ դրսում: Դրսում գտնվող հատվածը կծառայի որպես պատվանդան՝ թռչունների համար:

2. Չորանոցը որպես կար ու ձևի պահեստարան

Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Վերցնում ենք չորանոցը, ներկում, կարող ենք անգամ մի քանիսն իրար ամրացնել թելի օգնությամբ, ապա ընդհանուր բռնակ ենք ամրացնում և վերջ, պահեստարանը պատրաստ է օգտագործման: Կարող եք պահել թելեր, ասեղներ, շյուղեր:

3.Չորանոցը որպես կարգավորիչ

Չորանոցը կարող ենք ներկել որևէ վառ երանգով, ամրացնել պատին՝ պահելով առաջին անհրաժեշտության իրերը:
Հիանալի տարբերակ է իրերը գեղեցիկ և կարգավորված պահելու համար:

4. Չորանոցը որպես այգեգործական իրերի պահոց

Ի՞նչ ենք անում: Չորանոցը ներկում են անփայլ ներկով, կողքի հատվածին ամրացնում ենք բռնակ: Իսկ բռնակը ամրացնում ենք գոտուն: Հեշտ,արագ և օգտակար:

5.Չորանոց ՝ հարմարանք ֆուրշետի համար

Եթե սիրում ես քաղցրավենիք և մեծ է ցանկությունը այն օրիգինալ մատուցելու, ապա այս առաջարկը հենց քեզ համար է. Կարող ես ուղղակի շրջել չորանոցը, իսկ քաղցրավենիքները դնել վրան:

Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Մեկնաբանություններ