Հետեվիր մեզ:
7Հունիսի

Ամառային ընթերցանություն. Մաս Առաջին

Ընթերցանությունը միշտ եղել է և կլինի ցանկացած ուսուցման հիմքը: Առանց ընթերցանության հմտությունների երեխայի համար դժվար կտրվեն բոլոր առարկաները:
Եթե սպասում ես ամառային արձակուրդներին, որ մի լա՜վ հանգստանաս, մի՛ մոռացիր նաև ընթերցանության մասին, չէ՞ որ ընթերցանությունը հանգստի լավագույն միջոցներից է, և մեր արկածասեր հերոսներին միանալով` գրքերի հենց առաջին էջերից կսկսես քո երևակայական ճամփորդությունը:
Ամառային պարտադիր ընթերցանության համար առանձնացրել ենք մի քանի գրքեր, որոնք կօգնեն քեզ բացահայտելու հեքիաթների և հեքիաթային աշխարհը:


1. Ալիսը Հայելու աշխարհում

«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի շարունակությունն է: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:
Հայելու աշխարհում Ալիսը ՝ հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին: Իսկ թե ում է հանդիպում և ինչերի միջով է անցնում բացահայտիր ընթերցանության ժամանակ:

2. Գանձերի կղզին

Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե 'ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե'ք դեպի Գանձերի կղզին:
Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:


3. Գույնզգույն Թագավորությունը

Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը:
Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…


4. Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին

Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ, ու մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:

5.
Իմ տատիկ Թամթիմարիան

Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ, ու մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:

6. Հայդի

Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

7. Հեքիաթներ հեռախոսով

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ:

8.
Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները

Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց "վրա" հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն:
Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:


9. Պատմվածքներ հենց այնպես

"Պատմվածքներ հենց այնպես" հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ-անծանոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ:
Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:


10. Մակբեթ​

Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:

Գունե՛ղ դարձրու ամառդ՝ ճանապարհորդելով նոր հերոսների հետ:

Շարունակելի....

Հեղինակ: Crossroad.com
Մեկնաբանություններ