CROSSROAD-Ը ՓՈԽԵԼ Է ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

2016 թ-ի հունվարից սկսած Crossroad-ի անձնակազմը հետևողականորեն զանգահարում էր իր հաճախորդներին ՝ ճշտելու համար գո՞հ են սպասարկման որակից, ունե՞ն դժգոհություններ և կա՞ն արդյոք առաջարկներ: Հաճախակի էինք լսում, որ հարկավոր է փոխել փաթեթավորումը, թարմության նոր շունչ հաղորդել ապրանքատեսականուն և ներկայանալ Crossroad-ին հարիր և պատշաճ փաթեթավորմամբ:
Եվ ահա, crossroad-ն իր պատվիրատուներին է ներկայանում լիովին նոր, յուրօրինակ փաթեթավորմամբ:
Իր թափանցիկության շնորհիվ այն թույլ է տալիս տեսնել փաթեթի պարունակությունը, միաժամանակ պատվիրատուն հնարավորություն է ունենում տեղում բացել փաթեթը և ստուգել ապրանքները:
Այս կերպ մենք ստանում ենք ավելի կոմպակտ և գեղեցիկ փաթեթավորում, հնարավորինս խուսափում ենք վնասված ապրանք առաքելուց , իսկ մեր պատվիրատուները կարողանում են արագ և հեշտ ընդունել իրենց պատվերները:
Նշենք, որ Crossroad-ի աշխատակազմը շարունակելու է գրանցել իր հաճախորդների կարծիքը անկախ այն հանգամանքից ՝ դրական է, թե բացասական, իսկ առաջարկությունները ընդունվելու են և հնարավորինս իրականացվելու: Մեր պատվիրատուներից յուրաքանչյուրի կարծիքը մեզ համար հավասարապես կարևոր է:
Հուսով ենք ՝ հաճելիորեն կզարմացնենք ձեզ: