Հետեվիր մեզ:
9Օգոստոսի

Crossroad.com ևս միացավ «Արտադրված  է Հայաստանում» ապրանքների առաջխաղացմանը

Օգոստոսի 8-ին Նոյյան Տապան-ի մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ «Մի շարք առցանց խանութներ և առաքման ցանցեր միավորվում են՝ խթանելու համար հայրենական արտադրության ապրանքների սպառումը» թեմայի շուրջ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիա»-ի և Crossroad.com օնլայն մոլի միջև կնքվեց հուշագիր, որի նպատակը հայկական արտադրության ապրանքների առաջխաղացմանը նպաստելն է: Կնքված հուշագրի և պայմանավորվածության համաձայն օնլայն հարթակներում կլինի «Արտադրված է Հայաստանում» առանձին բաժինը, որոնց համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ: Ասուլիսին ներկա Menu.am-ի տնօրեն Վահան Քերոբյանը իր խոսքում մասնավորապես նշեց, որ «Օնլայն հարթակներն աչքի են ընկնում նրանով, որ փորձում են հաճախորդներին հասցնել ավելի էժան ապրանք և բնականաբար շատ ավելի կարճ է ճանապարհը արտադրողից դեպի սպառող, որի արդյունքում մենք հնարավորություն ունենք ապրանքները հաճախորդներին հասցնել ավելի էժան, քան դրանք հասանելի են խանութներում: Այս դեպքում ևս արտադրողները էական առավելություն են ստանում, որովհետև կարողանում են իրենց ապրանքներն ավելի լավ գներով և ավելի մատչելի ճանապարհներով հասցնել հաճախորդներին»:
Crossroad.com-ի հիմնադիր տնօրեն Ալեքս Ալեքսանյանն իր ելույթում նշեց, որ չնայած բոլորն էլ օնլայն հարթակներ են, բայց բիզնես-մոդելները մի քիչ տարբերվում են, կարելի է ասել,միմյանց լրացնում են: Ալեքս Ալեքսանյանը նշեց, որ «առանձնահատկություններից մեկն այն է, որ տալիս ենք գործիքներ մեր բիզնես-գործընկերներին որպեսզի բացեն իրենց օնլայն խանութը մեր խանութում: Այդ գործիքների օգնությամբ նրանք կարող են և՛ իրենց ապրանքներն ավելացնել, և՛ վարել գնային քաղաքականությունը, և՛ հետևել վաճառքներին՝ անմասն չմնալով ողջ պրոցեսից»:
Ասուլիսին ներկա օնլայն հարթակի ներկայացուցիչները իրենց ելույթներում նշեցին, որ իրենց ծառայություններից օգտվում են նաև արտասահմանից: Crossroad.com-ը դեռևս Հայաստանից դուրս պատվերներ չի իրականացնում, սակայն ստանում է պատվերներ արտասահմանից Հայաստանում ապրողների համար առաքում կատարելու համար:

Հայաստանյան ապրանքների վաճառքների առաջխաղացմանը նպաստելու համար Crossroad.com-ի հիմնադիր տնօրենն առաջարկեց ընտրել ճիշտ ստիմուլ՝ գործընկեր-բիզնեսների համար և ճիշտ ստիմուլ առավել սպառողի համար:

Հեղինակ: Crossroad.com
Մեկնաբանություններ