Հետեվիր մեզ:
30Մարտի

Դարձրու խոհանոցդ ավելի նորաոճ

Հաճախ կարող ենք լսել այսպիսի արտահայտություն,որ «խոհանոցը կարող է վաճառել տունը»: Քանի որ խոհանոցը համարվում է տան ամենակարևոր սենյակներից մեկ և այստեղ են իրագործվում մեր խոհանոցային մտահղացումները՝ համեղ խորտիկների,կոկտեյլների պատրաստում, ուստի մեծ ուշադրության են արժանի աքսեսուարները, որոնք կիրառելով կարող ենք գորշ խոհանոցը վերածել նորաոճի: Ժամանակն է էքսպերիմենտների. եկեք փորձենք: Այս նյութի միջոցով կօգնենք փոխարինել արծաթագույն աղամաններն ու պղպեղամանները օրիգինալ մետաղական տարաների ընդամենը 5ր ընթացքում: Ի՞նչ է անհրաժեշտ.


  1. Աղաման կամ պղպեղաման
  2. Պղնձե թուղթ
  3. մատիտ
  4. քանոն
  5. մկրատ

Ցուցումներ

  1. Չափիր աղամանի երկարությունը:Եթե աղամանը եզրեր ունի,ապա չափիր հենց ներքևից:
  2. Կտրիր պղնձե թւղթը ըստ չափի:
  3. Թուղթը փակցրու աղամանի վրա:

Վստահ ենք,որ կիրառելով այս եղանակը,այն ձեզ շատ դուր կգա և ձեր խոհանոցում կավելանա ևս մեկ օրիգինալ իր:

Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Հարակից ապրանքներ
Մեկնաբանություններ