Հետեվիր մեզ:
1Հոկտեմբերի

Ձեր փոքրիկի ստեղծած հրաշքը Ar Magic-ի հետ

AR Magic-ը, որը հայկական հեքիաթների մոտիվներով մշակված առաջին հայկական ներկելու գրքերի ժողովածու է` նախատեսված 2-ից 12 տարեկան երեխաների համար: Ձեր փոքրիկը կկարողանա դիտել սեփական երևակայությամբ գունավորված 3D մուլտֆիլմը եւ ունկնդրել հայերեն ու անգլերեն լեզուներով ձայնագրված աուդիոգիրքը:
Հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված և լրացված իրականության տեխնոլոգիայով համալրված այս գրքերն ուսուցողական ժամանցային ձեռնարկներ են, որոնք ուղղված են պատկերավոր մտածողության, երեւակայության, ստեղծարարության զարգացմանը։ AR Magic-ը նպատակ ունի մատուցել ազգային մշակույթը ամենափոքրերին ամենահասանելի ու ամենահետաքրքիր ձևով:AR Magic խոսող գրքերը հնարավորություն են տալիս ծանոթանալ հայկական հեքիաթներին անգամ կարդալ չիմացող փոքրիկներին։ Իսկ հեքիաթի հիման վրա գունազարդ 3D մուլտֆիլմը գրավում է նույնիսկ «ամենաքմահաճներին»։

Գրքի հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու համար անհրաժեշտ է՝

1. Գունավորել էջերը

2. Ներբեռնել AR Magic անվճար հավելվածը (iOS և Android) եւ ընտրել հեքիաթը

3. Մուտքագրել պաշտպանիչ շերտի տակ նշված ծածկագիրը

4. Վայելել փոքրիկ հրաշքը՝ սարքը ցանկացած էջի մոտեցնելով

Հեքիաթների հավաքածուն կարող եք ձեռք բերել crossroad.com կայքից և համոզված եղեք, որ այն ցանկացած երեխայի անչափ դուր կգա:

Հեղինակ: Ovsanna Khachatryan
Մեկնաբանություններ