Հետեվիր մեզ:
17Նոյեմբերի

Ի՞նչ նվիրել երեխաներին Ամանորին. Տոփ 11

Շուտով մոտենում է փոքրիկների կողմից ամենասպասված և հեքիաթային տոներից մեկը՝ Ամանորը: Փոքրիկները Ամանորին և ամանորյա նվերներին սպասում են մի ամբողջ տարի. գրում են նամակներ Ձմեռ Պապին՝ անհամբեր սպասելով երազանքների իրականացմանը:
Crossroad.com որոշել է թեթևացնել ծնողների աշխատանքը՝ կազմելով և առաջարկելով, թե ինչ կարելի է նվիրել երեխաներին Ամանորին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կողմից կազմված նվերների Թոփ 11:


1.Հեծանիվ, չմուշկ, անվաչմուշկ, սկեյթբորդ, հովերբորդ, ինքնագլոր

Յուրաքանչյուր երեխա երջանիկ կլինի ստանալով այս իրերից որևէ մեկը որպես նվեր Ձմեռ Պապից, ծնողները ևս գոհ կմնան, չէ որ այս իրերից յուրաքանչյուրը ոչ միայն Ձեր երեխայի համար կդառնան երկարատև զբաղմունք և հոբբի, այլև որոշ ժամանակով կհեռացնեն Ձեր երեխային համակարգչից և պլանշետից:

2. Կինետիկ ավազ, պլաստիլին

Այս նվերները տարիք չեն հարցնում: Ավազի և պլաստիլինի օգնությամբ խաղալը զարգացնում է ձեռքերի շարժունակությունը, նպաստում է երևակայության մեծացմանը և ի վերջո հանգստություն է պարգևում: Երեխաները՝ սկսած 2 տարեկանից, կարող են խաղալ ավազով և պլաստիլինով մեծերի հսկողությամբ:

3. Նվերներ ստեղծագործությունների համար

Գունազարդման գրքերը, ներկերի հավաքածուները, կարի և շյուղագործության հավաքածուները, գիտական լաբորատորիաները կարող են երեխայի մեջ զարգացնել ստեղծագործական պոտենցիալը՝ սերմանելով սեր գիտության նկատմամբ: Այսպիսի նվերները դուր կգան ինչպես աղջիկներին այնպես էլ տղաներին:

4. Ինտերակտիվ և ուսումնական գրքեր

Այսպիսի նվերները կմտերմացնեն ծնողներին և երեխաներին, քանի որ այսպիսի գրքերով երեխաները սովորում են կա՛մ ծնողների օգնությամբ ,կա՛մ հսկողությամբ: Ինտերակտիվ և ուսումնական գրքերից են KUMON –ի տետրերը, փոքրիկների համար “Touch & Feel”, “Peekaboo!” սերիայի գրքերը, ձայնային և պատմություններով գրքերը:

5. Աղջիկ երեխաների համար մշտապես հիանալի նվեր կարելի է համարել տիկնիկները, տիկնիկների համար նախատեսված սայլակները, աքսեսուարները, խոհանոցային և սպասքի հավաքածուները: Այսպիսի խաղալիքների օգնությամբ երեխաները մեծանում են որպես ՛՛մայրիկներ՛՛՝ հոգ տանելով իրենց տիկնիկների մասին:



6. Գործիքների հավաքածուներ, մեքենաներ՝ բեռնատար և մարդատար, մեքենաներ, որոնք հնարավոր է հավաքել ինքնուրույն, գնացքներ, զենքեր, զինվորականի և հրշեջի հագուստ
Դերային խաղերը ևս տղաների համար կարևոր են: Այդպիսի խաղալիքների շնորհիվ նրանք նմանվում են իրենց հայրիկին և պապիկին:

7.Հեռակառավարվող խաղալիքներ, ռոբոտներ

Այսպիսի խաղալիքները երազանք են ոչ միայն տղաների, այլև աղջիկների համար:


8. Դերային խաղերի համար նախատեսված հավաքածուներ՝ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար: Այդպիսի հավաքածուներից է օրինակ բժիշների, վարսավիրների համար նախատեսված հավաքածուները, մանկական երաժշտական գործիքները:
Դերային խաղերում երեխան իրեն պահում է այլ կերպ՝ ներկայացնելով այն ինչ գիտի տվյալ մասնագիտության մասին: Ծնողները կարող ենք կողքից հետևել, հուշել և օգնել:


9.Մինչև 3 տարեկան երեխաների համար հիանալի նվեր կարող է լինել երաժշտական, պայտյա խաղալիքները, խաղալիքներ, որոնք կզարգացնեն երեխայի տրամաբանությունը:

10.Փափուկ խաղալիքներ

Փափուկ խաղալիքները ներկայացրել ենք, որպես առանձին բաժին, քանի որ ոչ փոքրիկները և ոչ էլ մեծահասակները չեն կարող անտարբեր անցնել այս փափուկ և գեղեցիկ խաղալիքների կողքով: Այս խաղալիքները կարող են լավագույն ընկերները դառնալ Ձեր փոքրիկների համար: Երեխաները նրանց հետ խաղում են, գնում ուտում, ճանապարհորդում: Շատ երեխաներ չեն հրաժարվում իրենց սիրելի խաղալիքներից դեռ երկար ժամանակ:


11. LEGO կոնստրուկտորներ և փազլներ

Գնելով կոնստրուկտորներ և փազլներ, վստահաբար Դուք սխալված չեք լինի, քանի որ այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, երևակայությունը, որոշումներ կայացնելու կարողությունը և ստեղծագործականությունը:




Որպես վերջաբան ներկայացնենք, թե ինչ ցանկալի չէ նվիրել երեխաներին.

1. Հագուստ
Երեխայի համար միևնույն է, թե ինչ է կրում՝ վերնաշապիկ թե՞ բլուզ: Երեխայի կյանքը ոչնչով այն չի փոխում:
2. Գումար
Նվիրելով գումար երեխային անտարբերության եք մատնում նրա ցանկություններն ու ձգտումները: Նախքան գումար նվիրելը մտածեք, թե ինչ է նախընտրում երեխան և ինքներդ գնեք նրա համար:

3.Նվեր, որը ծնողները մտածում են, որ լավագույնն է երեխայի համար, սակայն երեխան նույն կարծիքին չէ:

Ամանորը երազանքների իրականացման ժամանակ է, ուստի մի կոտրեք երեխային ՝ մատնանշելով որն է լավը, իսկ որը՝ վատը: Նվիրելով այն, ինչ երեխան երազում էր նպաստում եք նրա ցանկությունների և ձգտումների իրականցմանը, իր անձի նկատմամբ վստահություն եք հաղորդում:

Նվիրե՛ք և ստացե՛ք հաճելի նվերներ Ամանորին:

Հեղինակ: Crossroad.com
Հարակից ապրանքներ
-50%
900 450 դրամ
-50%
-15%
371,000 315,350 դրամ
9,900 դրամ
-20%
6,000 4,800 դրամ
-20%
6,500 5,200 դրամ
-40%
7,000 4,200 դրամ
-15%
7,300 6,210 դրամ
-15%
144,500 դրամ
-30%
144,500 101,150 դրամ
-50%
81,000 40,500 դրամ
-30%
33,500 23,450 դրամ
-50%
148,500 74,250 դրամ
-50%
74,300 37,150 դրամ
-15%
48
85,900 73,100 դրամ
-15%
21,500 18,280 դրամ
-50%
41,300 20,650 դրամ
-15%
57,900 49,220 դրամ
-20%
12
72,900 58,400 դրամ
-15%
12
187,900 159,800 դրամ
-40%
14,250 դրամ
487,600 դրամ
-30%
14,600 10,220 դրամ
-15%
-15%
-15%
-20%
-20%
8,500 6,800 դրամ
7,210 դրամ
21,690 դրամ
6,600 դրամ
6,410 դրամ
4,020 դրամ
25,580 դրամ
-25%
-25%
26,900 20,180 դրամ
-25%
19,900 14,930 դրամ
Մեկնաբանություններ