Ինչպե՞ս մեծացնել վաճառքները Crossroad-ում

1) Տեղադրեք "Shop Now" կոճակ
Անպայման տեղադրեք "Shop Now" կոճակ Ձեր բիզնեսի Facebook-ի էջում, եթե չեք ցանկանում կորցնել պոտենցիալ հաճախորդների մոտ 20%-ը: Հաճախորդները պետք է հիշեն, որ ունեն հնարավորություն Ձեր ապրանքները ձեռք բերել նաև օնլայն տարբերակով:
2) Մի մոռացեք հղումներ տեղադրել սոց. կայքերում
Կոմմերցիոն գրառումներ տեղադրելիս անպայման տեղադրեք Crossroad-ում Ձեր խանութի, ապրանքի կամ ապրանքի կատեգորիաների հղումը:
3) Պարբերաբար թարմացրեք տեսականին
Նոր ապրանքները հայտնվում են նորույթների բաժնում` դառնալով առավել տեսանելի կայքի այցելուների համար: Ավելին, նորույթների բաժնում հայտնվելը մեծացնում է Ձեր խանութի այցելության քանակը և ավելի շատ դիտումներ է ապահովում նաև այլ ապրանքներին:
4) Ապրանքների նկարագրությունները տեղադրեք երեք լեզուներով
Հետևեք ապրանքների նկարագրության որակին: Տեղադրելով ապրանքի նկարագրությունը 3 լեզուներով` Դուք կներգրավեք հաճախորդների նոր խմբեր և կավելացնեք այցելուների քանակը շուրջ15%-ով:
5) Հայտարարեք զեղչեր և հատուկ ակցիաներ
Պարբերական զեղչեն ու ակցիաները բարձրացնում են Ձեր խանութի կամ առանձին ապրանքի այցելությունների քանակը: Հայտնեք մեր մարքեթինգի թիմին պլանավորված ակցիաների մասին և մենք հաճույքով կուղարկենք նորությունը կայքի բոլոր հետաքրքրված օգտատերերին: Իսկ առավել հետաքրքրիր ակցիաների դեպքում, ակցիայի բաններները կտեղադրվեն նաև մեր գլխավոր էջում: