Հետեվիր մեզ:
11Փետրվարի

Ինչպե՞ս պատրաստել համեղ և օգտակար կետչուպ տանը

Իրականում տան պայմաններում կետչուպ պատրաստելը բավականին հեշտ է: Դուք կարող եք այն շշալցնել և օգտագործել ամիսներ շարունակ: Ձեզ ենք ներկայացնում շվեդ խոհարար Պեո Ֆրեդհոլմի բաղադրատոմսը, վստահ ենք այն անպայման Ձեզ դուր կգա:

Պեոյի բաղադրատոմսը (300մլ-ի համար)

Բաղադրիչներ`
5-6 լոլիկ
1 հատ կարմիր սոխ
1 գլխիկ սխտոր
1/3 բաժակ նեխուր
2 թեյի գդալ խաղողի կորիզի ձեթ (կարող եք փոխարինել ձիթապտղի ձեթով)
1/4 բաժակ սպիտակ գինու քացախ
1/4 բաժակ տոմատի մածուկ
1/4 բաժակ դարչնագույն շաքարավազ
1 թեյի գդալ աղ
Կարող եք հավելել մշկընկույզով

Պատրաստման եղանակը
1. Կտրատեք տոմատը, սոխը, սխտորն ու նեխուրը
2. Տաքացրեք ձեթը միջին կրակի վրա, ավելացրեք տոմատի մածուկ և կտրատված բանջարեղենը, Խառնեք մի քանի րոպե
3. Ավելացրեք քացախն ու շաքարավազը
4. Խառնեք կրկակի վրա 30 րոպե, մինչ ունենաք թանձր խառնուրդ
5. Վերցրեք խառնուրդը կրակից և խառնեք բլենդերում մինչ ստանաք համամասն խառնուրդ
6. Համեմեք աղով և մշընկույզով

Փակ վիճակում այս ստացված կետչուպը կարող եք պահել մոտ մեկ ամիս զով և ստվերոտ վայրում: Բացելուց հետո տեղադրեք այն սառնարանում և օգտագործեք մի քանի օրերի ընթացքում:

Հեղինակ: Crossroad Blogger
Մեկնաբանություններ