Հետեվիր մեզ:
11Փետրվարի

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԼԱՅԹԵՐԸ

Անշուշտ, շատ կանայք և աղջիկներ են լսել հայլայթերի մասին, բայց ինչպես այն օգտագործել, վստահ եմ, գիտեն ոչ բոլորը: Այսօր խոսելու ենք վերջինիս կիրառման եղանակների, առավելությունների և թերությունների մասին և սովորելու ենք ճիշտ օգտագործելով ստանալ մաքսիմալ պրոֆեսիոնալ էֆեկտ: Նախ հասկանանք, թե ի՞նչ է հայլայթերը.

Հայլայթերը դեկորատիվ կոսմետիկայի լավագույն միջոցներից է:Այն հոլիվուդյան դերասանուհիների, ինչպես նաև հայտնի դիմահարդարների շպարի անփոխարինելի եղանակն է: Օգտագործվում է ինչպես դեմքի, այտոսկրերի ընդգծման, դեկոլտեյի հատվածն ավելի հարթեցնելու, թարմ տեսք հաղորդելու, այնպես էլ կնճիռները թաքցնելու նպատակով: Կիրառվում է երեկոյան շպարի, միջոցառումների կամ բեմային հարդարանքների ժամանակ:Պարունակում է լույսն արտացոլող մասնիկներ, որի շնորհիվ դեմքի ավելի մուգ հատվածները առավել բացանում են: Ես խորհուրդ չեմ տալիս այն օգտագործել ամբողջ դեմքի ծավալով, որովհետև այդ դեպքում ձեր դեմքն ամբողջությամբ կփայլի և կստեղծվի անբնականի տպավորություն: Ի դեպ հայլայթերը պետք է օգտագործել քիչ քանակությամբ և նուրբ վրձինով: Պետք չէ այն օգտագործել նաև պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին, քանի որ հայլայթերը ոչ միայն չի քողարկի այդ թերությունները, այլ ընդհակառակը, կդարձնի առավել տեսանելի:

Դեմքի ի՞նչ հատվածներում պետք է օգտագործել հայլայթերը.

  1. Աչքերի տակ. Այն կքողարկի աչքերի տակի սևը, փայլ և թարմություն կհաղորդի դեմքին:
  2. Ճակատի կողքերի հատված ՝ հոնքերից վերև. Կհաղորդի դեմքին ընդգծվածություն :
  3. Քթի կողքի հատվածներ՝ Այդկերպ այն շտկում է քթի թերությունները: Կախված քթի ձևից՝ կիրառվում է տարբեր մեթոդներով:
  4. Աչքի ներսի անկյուն՝ Այն փոքր-ինչ <<հեռացնում>> է իրարից մոտ աչքերը, իսկ եթե հակառակը, աչքերն իրարից հեռու են, ապա այդ դեպում պետք է քսել քթի վերին հատվածին ՝ քթարմատին:
  5. Հոնքի վերևը/տակը: Ընդգծում է հոնքերի ձևը, և առավել արտահայտիչ է դարձնում աչքերը:
  6. Վերին շրթունքի մեջտեղի հատվածում: Տալիս է շուրթերին ծավալ և ընդգծվածություն:
  7. Ներքին շուրթի ուրվագծմամբ: Այն նույնպես շուրթերին ծավալ է հաղորդում և հաճախ է օգտագործվում, երբ շուրթերը մնում են բնական և շրթներկ չի քսվում :

Եվ այսպես, մենք խոսեցինք հայլայթերի հատկությունների և օգտագործման մեթոդների մասին: Այժմ խոենք կոնկրետ Mary-Lou Manizer -ի մասին:

Չնայած նրան, որ թանկարժեք և գլամուրային տուփերի սիրահարներին մի գուցե զարմացնի և նույնիսկ հիասթափեցնի հայլայթերի վառ գունավորված, մի քիչ էլ մանկական ձևավորումը, բայց կարևորը նրա յուրօրինակությունն է:

Հայլայթերը բեժ գույնի է, ինչն արդեն իսկ նշանակում է, որ այն նախատեսված է ունիվերսալ օգտագործման համար: Նրա մեջ չկան ո՛չ վարդագույն, ոչ որևէ այլ գունային խառնուրդներ:

Անգամ ասում են, որ այն համարվում է տարվա լավագույն հայլայթերը: Նուրբ, թեթև նշմարվող փայլը ստեղծում է ներքին լուսավորության տպավորություն, ինչը թույլ է տալիս օգտագործել այն նաև որպես ստվերաներկ:

Ձեզ ենք ներկայացնում <<Առաջ>> և <<Հետո>> նկարներ, որտեղ դուք պարզ կտեսնե՛ք արդյունքը:

Հեղինակ: Անի Թորոսյան
Մեկնաբանություններ