Հետեվիր մեզ:
30Հունվարի

Կահավորում ենք մանկական սենյակը

Յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է իր երեխայի համար ապահովել հեքիաթային մանկություն. մանկություն,որը կլինի լուսավոր ու անմոռաց: Երեխայի մանկությունը վառ դարձնելու երաշխիքներից մեկն էլ սենյակի կահավորումն է:

Մանկական սենյակի ձևավորումը շատ կարևոր և մեծ նշանակություն ունի երեխայի անձի ձևավորման և զարգացման գործում:Սենյակի կահավորումը կարող է անջնջելի հետք թողնել երեխայի հետագա ողջ կյանքի վրա՝ազդելով բնավորության ձևավորման, երեխայի սովորելու ցանկության, կյանքի նկատմամբ հետաքրքրության, ընդունակությունների ձեռքբերման վրա:

Ամեն մի ժամանակաշրջան մանկան սենյակի ձևավորման գործում իր լուծումներն է առաջարկում: Եթե հիշենք տարիներ առաջ մանկական սենյակն այնքան էլ վառ գույներով կահավորված չէր. սենյակի գլխավոր պարագան ՝ մահճակալը կամ օրորոցը հիմնականում մուգ երանգների մեջ էր:Սակայն փոխվում են ժամանակները,փոխվում են նաև մանկան սենյակի կահավորման համար առաջարկվող տարբերակները:

Այսպիսով, երեխայիդ սենյակը կահավորելուց առաջ հիշի՛ր.

1.Կահավորման ժամանակ պետք չէ խուսափել վառ երանգների կիրառումից,ընդհակառակը օգտագործի՛ր և համատեղի՛ր վառ ու պայծառ գույները: Այս հարցում քեզ կօգնեն բազմապիսի դեկորատիվ ստիկերները և ճիշտ ընտրված լուսավորությունը

2. Խուսափի՛ր սուր ծայր ունեցող իրերի օգտագործումից: Օրինակ` այս կլոր սեղան–աթոռներն անվտանգության, գեղեցկության և ֆունկցիոնալության համադրման գերազանց օրինակ են

3.Օգտագործի՛ր էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված իրեր։ Եթե խաղալիքներ, ապա գերադասելի է, որպեսզի վերջիններս պատրաստված լինեն փայտից

Եվ հիշի՛ր, ստեղծի՛ր այնպիսի միջավայր,որտեղ երեխան կցանկանա շատ ժամանակ անցկացնել,քանզի սենյակը պետք է լինի ոչ միայն երեխայի քնելու և խաղալու վայրը, այլ նաեւ նրա գաղտնիքների ու երազանքների:

Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Մեկնաբանություններ