Հետեվիր մեզ:
2Օգոստոսի

Կայքի նոր` բջջային տարբերակը: Առավել արագ, առավել նորարարական, առավել հարմար:

Վերջին ժամանակներում հեռախոսը դարձել է համացանցի հիմնական օգտագործման միջոց հայկական օգտատերերի մեծամասնության համար: Հաշվի առնելով հեռախոսային օգտատերերի ակտիվ աճը մենք մշակել ենք կայքի հեռախոսային տարբերակը, որն արդեն սկսել է գործել օգոստոսի 1-ից: Բացի առավել հարմար ինտերֆեյսից, հեռախոսային տարբերակն առաջարկում է մի շարք նորամուծություններ, որը Ձեր օգտագործման փորձը կդարձնի գերհարմարավետ: Իսկ հիմա, փորձենք կարճ ծանոթանալ տարբերակի հիմնական հնարավորություններին:

Հիմնական մենյու

Հիմնական մենյուն զետեղված է կայքի ներքնամասում և ունի 5 կոճակ, որոնք ներկայացնում են հետևյալ էջերը`

  • Գլխավոր
  • Որոնում և դասակարգեր
  • Զամբյուղ
  • Պահպանված ապրանքներ
  • Ծանուցումներ

Գլխավոր էջ

Գլխավոր էջը նորությունների համար: Այստեղ Դուք առաջնահերթ կտեսնեք բոլոր գործող հատուկ առաջարկներն ու զեղչեր: Սիրված ապրանքների հատվածում առավելագույն քանակությամբ դրական արձագանքներ ունեցող ապրանքներն են: Հիշեցնենք, որ ապրանքի վերաբերյալ կարծիքներ կայքում կարող են թողնել միայն այն օգտատերերը, ովքեր նախկինում արդեն ձեռք են բերել տվյալ ապրանքատեսակը կայքի միջոցով: Սիրված ապրանքներից ներքև Ձեզ կբերվեն բոլոր նոր ապրանքները ըստ կայքի հիմնական 10 կատեգորիաների, այստեղ Դուք կարող եք դիտել կայքի ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց հպումների միջոցով:

Գլխավոր էջի աջ անկյունում օգտատերերի մենյուն է: Սեղմելով մարդուկի նշանի վրա` Ձեզ կբացվեն հիմնական կարգավորումները (երկիր, տարադրամ, լեզու), հղում դեպի կայքի ամբողջական տարբերակ, մուտք և գրանցում (չմուտքագրված օգտատերերի համար), ելք (մուտքագրված օգտատերերի համար), ինչպես նաև մեր հեռախոսահամարը, որով կարող եք զանգահարել` սեղմելով "Զանգ" կոճակին:

Որոնում և կատեգորիաներ

Էջի հիմնական նպատակն է հեշտացնել որևիցե ապրանքատեսակի որոնումը կայքում: Որոնման տողն այժմ ունի նորամուծություն` այստեղ պահպանվում են Ձեր նախորդ որոնումները: Իսկ ներքևում Ձեզ համար հասանելի են կայքի հիմնական կատեգորիաները: Որևէ կատեգորիա բացելուց հետո, վերնամասում Դուք կտեսնեք "Դասավորել" և "Ընտրել" մենյուները: Առաջինը թույլ կտա դասակարգել ապրանքներն ըստ գնի, հայտնիության և գնահատականի, երկրորդ մենյուն թույլ է տալիս ընտրել առավել մանրամասն կատեգորիա:

Զամբյուղ

Զամբյուղն հեռախոսային տարբերակում առավել մոդիֆիկացված է: Բացի պատվեր ձևակերպելու և որոշ ապրանքներ ջնջելու հնարավորությունից, այժմ Դուք կարող եք ընտրել այն ապրանքները, որ նախատեսում եք գնել հետագայում, և սեղմեղ "Կգնեմ հետո" կոճակը: Այս գործողություն կտեղափոխի ընտրված ապրանքները դեպի պահպանված ապրանքների ցուցակ:

Պահպանված ապրանքներ

Երբ ապրանքների թվաքանակը մեծ է, շատ հաճախ կարիք է առաջանում որոշակի ապրանքներ պահպանել հետագայում համեմատելու համար: Կայքի հեռախոսային տարբերակում այս գործողությունն առավել հասանելի է: Այժմ յուրաքանչյուր ապրանքի հարևանությամբ Դուք կտեսնեք սրտի տեսք ունեցող կոճակ: Ընդամենը մեկ հպումով Դուք կարող եք տեղափոխել ցանկացած ապրանք դեպի պահպանվածների ցուցակ:

Ծանուցումներ

Ծանուցումներ բաժնում Դուք գրանցված օգտատերերը պարբերաբար կստանան նորություններ և հատուկ առաջարկներ բոլոր այն վաճառողներից կամ բրենդերի մասին, որոնց բաժանորդագրվել են նախկինում:

Կարևոր էջեր

  1. Ապրանքի էջ

Ապրանքի էջն իր մեջ կրում է բոլոր այն ինֆորմացիան, ինչը Ձեզ հասանելի է ամբողջական տարբերակում: Ապրանքի որակի և հայտնիության առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար, այժմ անմիջապես "Կցել զամբյուղին" կոճակի ներքնամասում Դուք կտեսնեք, թե քանի անգամ են գնել տվյալ ապրանքը նախկինում և ինչպիսին է եղել այդ գնորդների կարծիքը տվյալ ապրանքատեսակի մասին:

2. Պատվերի ձևակերպում

Զամբյուղի էջում "ձևակերպել" կոճակի սեղմումը Ձեզ կտեղափոխի պատվերի ձևակերպման էջ, որտեղ կոնտակտային տվյալների լրացումից և վճարման տարբերակի ընտրությունից հետո Դուք կարող եք թողնել Ձեր պատվերը: Կարևոր է նշել, որ գրանցված օգտատերերի համար հայտնվել է նոր հարմարություն: Այժմ Ձեր բոլոր մուտքագրված հասցեները կպահպանվեն, ինչը թույլ կտա Ձեզ առավել արագ ձևակերպել Ձեր բոլոր հաջորդ պատվերները: Այլևս կարիք չի լինի նորից մուտքագրել Ձեր հասցեն, Դուք կարող եք հեշտությամբ ընտրել այն պահպանվածների ցուցակից:

Դե ինչ, այսքանով փորձեցինք համառոտ ներկայացնել հեռախոսային տարբերակի հիմնական ֆունկցիաները: Հուսով ենք այն Ձեզ համար հարմար գործիք կծառայի: Անհամբեր սպասում ենք Ձեր մեկնաբանություններին և առաջարկներին:

Սիրով,

Քրոսռոդի անձնակազմ:

Հեղինակ: Crossroad.com
Մեկնաբանություններ