Հետեվիր մեզ:
26Փետրվարի

Ինչու՞ ընտրել կինետիկ ավազ

Ծնողների համար օրակարգային համարվող հարցերից մեկը՝ «Ի՞նչ է անհրաժեշտ այսօրվա երեխաներին հետաքրքրությունը բավարարելու,օրը զվարճալի անցկացնելու համար» դե իհարկե, կհնչեն պատասխաններ, ըստ որի համակարգչային խաղերն առաջատար դիրքում են: Բայց արի ու տես,որ այսօր կինետիկ ավազը համարվում է մանկական խանութների հիթային վաճառք ունեցող ապրանքատեսակներից մեկը:



Ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Առաջին հայացքից այն հիշեցնում է սովորական ավազ, սակայն զգալիորեն տարբերվում է. այն նուրբ է և փափուկ,չի կպչում ձեռքերին, իդեալական տարբերակ է երեխաների համար:Կինետիկ ավազը կազմված է 98% բնական ավազից և 2% հատուկ միացությունից /պոլիդիմետիլսիլոկսանից/,որն ավելի շատ սիլիկոնային միացություն է: Ունենում է նաև գունային հավելումներ:




Կինետիկ ավազը չի կորցնում իր հատկությունները,եթե այն խոնավեցնենք ոչինչ չի պատահի, չորանալուց հետո այն կրկին վերականգնում է իր հատկությունները:
Կինետիկ ավազն անվտանգ է և հիանալի հնարավորություն է երեխաների երևակայական աշխարհի բացահայտման համար:
Ավազը կարող եք պահել այնպես, ինչպես ձեզ հարմար է,այնուամենայնիվ խորհուրդ է տրվում պահպանել կոնտեիներների մեջ,որպեսզի չփոշոտվի:



Գնե'ք կինետիկ ավազ,քանզի այն ձեր երեխաներին կա՛մ դուր կգա, կա՛մ շատ դուր կգա:

Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Մեկնաբանություններ