KUMON՝ ծնողների N1 օգնականն ամբողջ աշխարհում

Մեր ժամանակներում երեխաներին դպրոցին նախապատրաստելը բավականին դժվար գործընթաց է: Միայն համապատասխան գրենական պարագաները և հագուստը բավական չեն երեխային դպրոցին նախապատրաստելու համար, անհրաժեշտ է նրան որոշ հմտություններ ևս փոխանցել: Օրինակ՝ սովորեցնել տառերը, թվերը, կտրել և իրար ամրացնել տարբեր ֆիգուրներ, ապլիկացիաներ, հորինել ռեբուսներ: Խոստովանեք, որ պատասխանատու գործ է: Սակայն այժմ մեր կայքի օգնությամբ կարող եք պատվիրել ծնողների N1 օգնականն աշխարհում՝ հայտնի KUMON տետրերը:
KUMON տետրերը սկզբում հանդես են եկել որպես նախադրոցական կրթության համար նախատեսված, տնային պայմաններում հոգատար հոր կողմից ստեղծված մաթեմատիկական ձեռնարկ: Իսկ այժմ KUMON ամբողջ աշխարհում հայտնի բրենդ և վերապատրաստման կենտրոն է 2-17 տարեկան երեխաների համար: Այսօր KUMON տետերից օգտվում է շուրջ 4 մլն. երեխա, աշխարհի շուրջ 47 երկրներից:
KUMON տետրերի ստեղծման պատմությունը
1954թ. Ճապոնիայից մաթեմատիկայի ուսուցիչ Թորու Կումոնը բավականին վշտացավ՝տեսնելով, որ իր որդին ՝ Տակեշը թվաբանությունից ստացել է 2: Կումոնը, որոշեց օգնել որդուն՝ բարելավելու գիտելիքները թվաբանությունից: Նա ամեն երեկո հանձնարարեց որդուն կատարել որևէ վարժություն, աստիճանաբար դժվարացնելով աշխատանքները: Տակեշը զբաղվում էր այդ վարժություններով օրական 20ր: Տարիների ընթացքում Տակեշը հոր ստեղծած վարժությունների շնորհիվ ծույլ աշակերտից վերացվեց գերազանցիկի: Տակեշի համադասարանցիների ծնողները տեսնելով Տակեշի ունակությունների բարելավումը արված վարժությունների շնորհիվ դիմեցին Կումոնին իրենց երեխաներին ևս օգնելու խնդրով: Այսպես էլ առաջացավ երեխաների համար KUMON լրացուցիչ ուսուցման կենտրոնը, որտեղ ուսուցումը ընթանում էր բացառապես Թորու Կումոնի ստեղծած տետրերի միջոցով: Ժամանակի ընթացքում զվարճալի և ոչ դժվար վարժությունները դարձան հայտնի սկզբում ճապոնացիների, իսկ 1970-ականներից սկսած նաև ամբողջ աշխարհում:
1995թ. KUMON ընկերությունը սկսեց ղեկավարել Տակեշը՝ այն նույն աշակերտը, ով իր հոգատար հոր շնորհիվ բարելավեց իր գիտելիքները:
KUMON տետրերը բաժանվում են ըստ տարիքային խմբերի, կան տեսակներ, որ նախատեսված են միայն փոքրիկների համար՝ 2-3 տարեկան, կան տետրեր, որ միայն ավագ դպրոցականների համար են նախատեսված 15-17 տարեկան: Ըստ տարիքային խմբերի վարժությունները ևս աստիճանաբար բարդանում են: Հիմնականում մեծ հայտնիություն են վայելում նախադպրոցական տարիքի՝ 4-5տ համար նախատեսված տետրերը: KUMON տետրերի տարբերակներից է.
- Սովորում ենք սոսնձել
- Սովորում ենք անցնել լաբիրնթները
- Սովորում ենք նկարել
- Սովորում ենք կտրել
- Սովորում ենք թվերը և ֆիգուրները
Օրվա մեջ զբաղվելով ընդամենը KUMON-ի վարժություններով ընդամենը 20ր տևական ժամանակ հետո դուք կզգաք, որ ձեր փոքրիկը առանց որևէ դժվարության տարբերում է երկրաչափական ֆիգուրները, հեշտությամբ կտրում է, սոնձում, հաշվում և ներկում: KUMON-ի տետրերը տարբերվում են սովորական ուսուցողական տետրերից ինչպես դրանում ներառված վարժությունների շնորհիվ, այնպես էլ վառ գունավորման: KUMON-ի տետրերը միշտ վառ են, գունավոր և հետաքրքիր:
KUMON տետրերը ստեղծված են այնպես, որ երեխաները ցանկանան աշխատել դրանցով.
- Վարժությունները հետաքրքիր են, չկան միօրինակ և աբստրակտ աշխատանքներ,ամեն մի վարժություն ունի նոր սյուժե և գունավորում:
- Արդյունքը՝ խաղալիք
Ավարտելով աշխատանքը երեխան վերջում կստանա իր ձեռքով պատրաստված խաղալիքը: - Թուղթը որակյալ է՝ ներկելիս ինչպես մատիտով, այնպես էլ ֆլոմաստերով թուղթը չի վնասվում և հակառակ էջում չի արտատպվում:
KUMON-ի հիմանական կարգախոսն այն է, որ երեխայի կրթությունը չպետք է լինի դժվար և հոգնեցուցիչ:
KUMON-ը սովորեցնում է գնահատել փոքր ձեռքբերումները, այսինքն, լինել երջանիկ, որն ամենակարևորն է: