Հետեվիր մեզ:
10Փետրվարի

Լիցքավորեք Ձեր հեռախոսը սեղանից

Այժմ արդեն հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ չեն լարեր: Հենց այս կարգախոսով IKEA-ն ներկայացրեց իր նոր հեղափոխական ՎԱՐՎ սերիան: Սերիայի լամպերն ու սեղանները օժտված են հատուկ խաչով նշված լիցքավորման մակերևույթներով: Ուղղակի տեղադրեք Ձեր հեռախոսը համապատասխան հատվածում, և այն կսկսի լիցքավորվել հենց մակերևույթից:

Հեղինակներն որպես առաջին մոդելներ ընտրել են բնակարանում ամենահաճախ օգտագործվող իրերը` սեղանի լամպեր, մահճակալին կից դրվող սեղաններ: Իսկ հասարակական վայրերի համար ստեղծվել են հատուկ տեղափոխելի գադջեթներ որոնք կարող են դրվել ցանկացած հարթ մակերևույթներին:

Կարևոր է նշել նաև, որ անլար լիցքավորման տեխնոլոգիան դեռ նոր է, և ոչ բոլոր հեռախոսներն են այն պաշտպանում: Հենց այդ նպատակով էլ IKEA-ն առաջարկում է օժանդակ պատյաններ մի շարք հայտնի հեռախոսների համար:

Դե ինչ, գնեք և փորձարկեք Ձեր տանը

Հեղինակ: Լիլիթ
Մեկնաբանություններ