Հետեվիր մեզ:
21Մարտի

Մումիոյի օգտակար հատկությունները

Մումիոն հնագույն ժամանակներից օգտագործվել է բժշկության մեջ:Իրանի և Հնդկաստանի բժիշկները օգտագործել և շարունակում են օգտագործել այն վնասվածքների դեպքում ՝ որպես հիմնական միջոցներից մեկը բժշկության մեջ: Հայտնի է,որ մեղրամոմը Արևելքում կոչվում է մումիո,որտեղից էլ առաջացել է մումիո անունը,այն ունի բուսական,կենդանական և հանքային ծագում: Մումիոն մարդու ջերմաստիճանի հետ շփման ժամանակ այն թեթևանում է և ունենում է յուրահատուկ հոտ,դառնահամ է և եթե լցնենք տաք ջրի մեջ,ապա բնական մումիոն կհալչի առանց որևէ հետքի: Այն կազմված է շուրջ 80 բաղադրիչներից՝ քիմիական տարեր, մետաղական օքսիդներ, ամինաթթուներ, ճարպաթթուներ, վիտամիններ,
եթերայուղեր,մեղվի թույն,խեժ: Նույնիսկ ժամանակակից գիտությունը դեռեւս չի կարողացել բացահայտել և նկարագրել այս նյութի բոլոր օգտակար հատկությունները:Այնուամենայնիվ ուսումնասիրողները եկել են այն եզրակացության,որ այն ունի շատ կարևոր հատկություններ,որնցից են օրինակ կոսմետոլոգիական խնդիրների դեմ պայքարը, քաշի նվազեցումը և առողջության լավացումը:




Ալթայան մումիոյի օգտակար հատկությունները

  1. Հակաբորբոքային է
  2. Հակատոքսիկային
  3. Մանրէասպան
  4. Վերականգնող
  5. Հակավիրուսային

Այն նաև կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը,մեծացնում է պաշտպանությունը վարակների դեմ,կարգավորում է խոլեստերինը, շաքարը և հեմոգլոբինի քանակությունը արյան մեջ,նպաստում է մարմնի ընդհանուր երիտասարդացմանը: Լեռնային ոսկը շատ օգտակար է նաև նրանց համար, ովքեր տուժել են քիմիական թունավորումից:Նպաստում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների,ցրտահարության և այրվածքների,թարախային և բորբոքված վերքերի բուժմանը: Պայքարում է բերանի լորձաթաղանթի հիվանդությունների,հոդացավերի դեմ:



Դեմքի համար նախատեսված մումիոն.

  1. Հարթեցնում է մաշկի բարակ կնճիռները
  2. հեռացնում է ակնեն
  3. վերացնում է մաշկի չափից ավելի յուղոտությունը:

Շատ օգտակար է նաև մազերի խնամքի համար,այն վերականգնում է վնասված մազերը և նպաստում է մազերի աճին:

Հակացուցված է հղիության,կրծքով կերակրման,ինչպես նաև դեղերի օգտագործման /հատակպես էուֆիլինի/ ժամանակ:


Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Հարակից ապրանքներ
Մեկնաբանություններ