Հետեվիր մեզ:
8Մարտի

Ներկում ենք լոգասենյակի զամբյուղները

Արդյոք կա՞ն մարդիկ ովքեր չեն սիրում ԻԿԵԱՆ: Մեր պատասխանը միանշանակ ոչ է: Հետաքրքիրն այն է, որ եթե նույնիսկ Ձեզ չի հաջողվել գտնել ստույգ Ձեր պահանջներին համապատասխանող ապրանք, ապա Դուք միանշանակ կարող եք գտնել որևէ ապրանք, որը հեշտությամբ կարելի է ձևափոխել Ձեր պահանջներին համապատասխան:

Այսօր կանդրադառնանք ծովային ջրիմուռներով հյուսված այս կոկիկ լոգասենյակային զամբյուղներին

Փորձենք ներկել այն օմբրե ոճով: Վերցնում ենք ներկ, վրձին, բարձր տրամադրություն և անցնում գործի:

Խորհուրդ կտանք գերադասություն տալ ակրիլային ներկերին: Ընտրեք Ձեզ համար նախընտրելի գույնը: Այս դեպքում կօգտագործենք փիրուզագույն երանգի ներկ:

Սկսենք զամբյուղների ներքևի հատվածից: Անփութորեն ներկեք այս հատվածը խիտ ներկով: Առավել վերևի հատվածը ներկելիս ներկին մի փոքր ջուր ավելացրեք: Այսպիսով զամբյուղները առավել ծովային տեսք կունենան

Սպասեք մի քանի րոպե մինչ ներկը չորանա և լցրեք զամբյուղները Ձեզ անհրաժեշտ իրերով:

Գեղեցիկ ստացվեց, այնպես չէ՞

Սպասում ենք Ձեր մեկնաբանություններին...

Հեղինակ: Everyday IKEA
Մեկնաբանություններ