Հետեվիր մեզ:
18Փետրվարի

Պատրաստում ենք յոգուրտ տանը

Առողջ հոգում` առողջ մարմին. ահա երջանկության կարճ, բայց ամբողջական նկարագրությունն այս աշխարհում:
Ջոն Լոկի երջանկության այս տարբերակն իրականացնելու լավագույն միջոցն առողջ ապրելակերպին հետևելն է,որն էլ սկիզբ է առնում առողջ սննդից և ճիշտ սննդակարգից: Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար:
Այս նյութի օգնությամբ կպատրաստենք թե՛ մեծերի,թե՛ փոքրերի կողմից այդքան սիրելի յոգուրտի մեկ տարբերակ: Դե ինչ, վերցնում ենք բարձր տրամադրությունը,անհրաժեշտ բաղադրիչները և անցնում գործի:

  1. Վերցնոււմ ենք 1-2լ կաթ և յոգուրտի մերան(օրինակ «նարինե» կամ սովորական յոգուրտ,որն ունի ոչ ավել քան 7 օրվա պահպանման ժամկետ):
  2. Կաթը եռացնում ենք ամենաքիչը 15 րոպե:
  3. Թողնում ենք կաթը մի փոքր սառչի ,ջերմաստիճանը չպետք է գերազանցի 43-45 աստիճանը:
  4. Կաթը լցնում ենք բաժակի մեջ,ավելացնում ենք մերանը,ապա նորից կաթը և խառնում:
  5. Կաթը փակում ենք կափարիչով,փաթաթում ենք սրբիչով և դնում տաք տեղ 4-8 ժամ,իսկ եթե ունեք այնպիսի ժամանակաից տեխնիկա,ինչպիսին յոգուրտ պատրաստող սարքն է ապա այն զգալիորեն կհեշտացնի ձեր աշխատանքը. անհրաժեշտ է միայն կաթն ու մերանը խառնել իրար,լցնել յոգուրտ պատրաստող սարքի մեջ և միացնել:
  6. Այս ամբողջ խառնուրդին ըստ ցանկության կարող եք ավելացնել շաքարի փոշի,որևէ հատապտուղ կամ շոկոլադ՝ կոկոսի քերուկով:
  7. Ստացված զանգվածը տեղադրում ենք սառնարանում և թողնում ամբողջ գիշեր:

Վայելի՛ր հաջորդ օրը,բարի ախորժակ:

Հեղինակ: Շուշաննա Մանուկյան
Մեկնաբանություններ