Պատրաստում ենք պաղպաղակ տնային պայմաններում

Տնային պայմաններում պատրաստված պաղպաղակն ավելի օգտակար է և համեղ, քան գնված պաղպաղակը, դրանից բացի այն չի պարունակում ոչ օգտակար նյութեր: Ի՞նչ է անհրաժեշտպաղպաղակ պատրաստելու համար:
Բաղադրությունը՝
Սերուցք 33% - 150 մ
Խտացրած կաթ 20-30գր
Մուրաբա, կակաո կամ ընկույզ
Վանիլ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
1.Հարիչամանի մեջ լցնում ենք խտացրած կաթը, ապա ավելացնում սերուցքը: Կարելի է ավելացնել 20-30գր խտացրած կաթ, եթե ցանկանում եք շատ քաղցր , ապա ավելացրեք ավելի շատ: Ամբողջ զանգվածը հարեք:
2.Միասեռ զանգվածին ավելացրեք վանիլ ըստ ճաշակի: Հարեք այնքան մինչև ստանաք թանձր զանգված:
3.Վերցրեք պաղպաղակի տարաները, մեջը լցրեք զանգվածը սերուցքից, խտացրած կաթից և վանիլից պատրաստված զանգվածը:
4.Ապա ողջ զանգվածին ավելացրեք մուրաբան այնպես,որ ամբողջությամբ տարան ծածկի:
5.Փակեք տարան փայտիկը-կափարիչով և դրեք սառցարան մի քանի ժամով:
Ահա և մեր պաղպաղակը պատրաստ է:
Բարի ախորժակ: