Հետեվիր մեզ:
26Փետրվարի

Պատրաստում ենք համեմված տաք թեյ

.

Սեզոնային համեմունքներ

Վերցրեք նարնջի շերտերը, անիսոնի աստղիկները, դարչինի ձողիկները և թարմ իմբիրը, այնուհետև այս ամբողջը լցրեք թեյնիկի մեջ: Իսկ մի քանի կտորներ թողեք ձևավորման համար: Այնուհետև վերցնում ենք սև թեյը, լցնում թեյնիկի ցանցի մեջ, այս ամբողջին ավելացնում ենք նաև եռացրած ջուրը և թողնում ենք թրմվի մոտավորապես 10ր:
Այս թեյը մատուցեք թափանցիկ բաժակներով, որպեսզի հյուրեը տեսնեն թեյի գրավիչ գույնը: Զարդարանքի համար կարելի է ավելացնել նարնջի և անիսոնի կտորներ:

Ընտրեք թարմը
Թեյի այս բաղադրատոմսը Անիտայի համար հանդիսանում է ամենասիրելի թեյերից մեկը. « Ես սիրում եմ դիմավորել հյուրերին ինչ-որ համեղ և տաք բանով: Խոտաբույսերով թեյն օգնում է բարձրացնել իմունիտետը ձմռան ցուրտ եղանակներին: Ինձ ավելի շատ դուր են գալիս թարմ բաղադրիչներով թեյերը, քան փաթեթավորված տուփերով: Խոտաբույսերով թեյերը բնական են»: Վայելե՛ք:

Հեղինակ: Shushanna Manukyan
Հարակից ապրանքներ
Մեկնաբանություններ