Հետեվիր մեզ:
21Սեպտեմբեր

Ռեյ Բրեդբերի «451° ըստ Ֆարենհայթի»

Աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ:

Գրքի գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթեգը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Կլարիսսա անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին։ Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և դառնում օրենքից դուրս։

Crossroad.com-ը ներկայացնում է գրքից 10 մեջբերում և վստահաբար խորհուրդ տալիս բոլոին անպայման ընթերցել այն, չենք վախենա ասել, որ այս գիրքը պետք է յուրաքանչուրը կարդա:

1.Եթե տարիքդ հարցնեն, միշտ պատասխանիր, որ 17 ես և խենթ:

2.Որքան հազվադեպ է պատահում, երբ ուրիշ մարդու դեմքին կարող ես տեսնել քո զգացմունքների, քո նվիրական, թրթիռով մտքերի արտացոլանքը:

3.Մենք ապրում ենք մի դրաշրջանում, երբ մարդիկ ալևս արժեք չունեն:Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր... Մարդիկ չունեն իրենց դեմքը։

4.Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք։

5.Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փոխել աշխարհը, և եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, ո լողում էիք դեպի ափը:

6.Կարևոր չէ թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։

7. Արևն այրում է ամեն օր, նա այրում է ժամանակը... Ժամանակն այրում է տարիները և մարդկանց։

8. Ամեն բան իր ժամանակն ունի: Կործանվելու ժամանակներ են լինում, լինում են նաև վերընձյուղվելու ժամանակներ: Լռելու և խոսելու ժամանակներ: Այո՛, ճիշտ է այս ամենը : Սակայն էլ ի՞նչ: Ինչ-որ բան պակասում է: Ինչ-որ բան...

9. Ամեն ոք պետք է իր հետևում ինչ-որ բան թողնի, երբ մեռնում է, ասում էր պապս: Երեխա կամ գիրք կամ տուն, մի պատ, որ ինքն է կառուցել, մի զույգ կոշիկ, որ կարել է: Կամ պարտեզ, որ ինքն է տնկել: Ինչ-որ բան, որին ինչ-որ կերպ հպվել են մատներդ, կամ մի բան, որտեղ կթափառի հոգիդ, երբ մեռած լինես, և երբ մարդիկ նայեն այդ ծառին կամ ծաղկին, որ դու ես տնկել, ուրեմն դու այնտեղ ես: Կարևոր չէ, թե ինչ ես անում, պապս էր ասում, կարևորն այն է, որ կարողանաս փոխել ինչ-որ բան այն վիճակից, որպիսին էր այդ ինչ-որ բանը քո հպվելուց առաջ, և հպվելուցդ հետո դարձնես այն քեզ նման, երբ մատներդ արդեն հեռացրած լինես դրանից: Մարգագետնի խոտերը պարզապես կարճացնող մարդու և իսկական պարտիզպանի տարբերությունը հենց այդ հպումն է՝ ասում էր: Մարգագետնի խոտերը կարճացնող մարդը նույն հաջողությամբ, որով հայտնվել է այնտեղ, կարող էր այնտեղ ամենևին էլ եղած չլինել, մինչդեռ պարտիզպանն այնտեղ այնտեղ կլինի դեռ շատ երկար, նույնիսկ երբ ինքն այնտեղ չլինի:

10. Մարդիկ ոչնչի մասին չեն խոսում։

- Չի կարող պատահել։

-Այո… Ոչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձեւություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ, և ամեն ինչին ավելացնում. «Փառահե՜ղ է»։ Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնում։ Իսկ սրճարանում լարում են անեկդոտների տուփերը և լսում նույն մաշված սրախոսությունները կամ էլ միացնում են երաժշտական պատը և նայում, թե ինչպես են վետվետում գունավոր նախշերը։ Բայց չէ՞ որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է։ Հապա պատկերասրահնե՜րը։ Երբևէ մտե՞լ եք։ Այնտեղ նույնպես ամեն ինչ վերացական է։ Քեռիս ասում է, որ մի ժամանակ այդպես չի եղել, նկարները որոշակի ասելիք են ունեցել, նույնիսկ մարդկանց են պատկերել։

Հեղինակ: Ovsanna Khachatryan
Հարակից ապրանքներ
3,600 դրամ
Մեկնաբանություններ