Հետեվիր մեզ:
9Փետրվարի

Ստեղծում ենք բնության անկյուն տանը

Անշուշտ, շատերին է դուր գալիս հանգստյան ժամերն անցկացնել բնության գրկում, բայց որքա՜ն հաճելի է, երբ ինքդ քո ձեռքերով ես ստեղծում այդ բնությունը: Առաջին հայացքից թվում է, թե այնքան դժվար և ժամանակատար է այդ աշխատանքը, բայց հավաստիացնում ենք ձեզ, որ ստացված արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները:

Մենք պատրաստել ենք ձեզ համար 5 պարզ քայլ, որոնց հետևելով դուք կկարողանաք ստանալ զգալի արդյունք: Այնպես որ ընտրում ենք բնակարանի ամենալուսավոր անկյունը կամ սենյակը և անցնում աշխատանքի: Եվ այսպես`

1.Առաջին հերթին հոգանք ձեռքերի պաշտպանության մասին: Ծաղկանոցի խնամքը կպահանջի հողի և քարերի հետ աշխատանք, այդ իսկ պատճառով ամուր ձեռնոցների ընտրությունն առաջնային է:

2. Խնամքի համար երկրորդ և թերևս ամենակարևոր իրն իհարկե ջրցողն է: Այստեղ ընտրութունը մեծ է: Կարող եք ընտրել ինչպես ամուր պողպատյա տարբերակներ, այնպես էլ թեթև և կոմպակտ պլաստմասե ջրցողներ:: Մի մոռացեք, որ այն նույնպես ինտերյերի էլեմենտ է և փորձեք համադրել բնակարանի ընդհանուր գույների հետ:

3. Նախապատրաստական աշխատանքները կատարված են, անցնում ենք ծաղկամաններին: Այստեղ էլ տարբերակները բազմազան են և կրկին տարանջատվում են ՝ կախված տարածքի ընտրությունից: Այսպես օրինակ, եթե սենյակի կահույքը և ձևավորումը սևի և սպիտակի համադրմամբ է, ապա կարող եք ընտրել սև և սպիտակ ծաղկամաններ:

Ծաղկամաններն առավել գեղեցիկ տեսք կունենան, եթե փորձեք այն հարմարեցնել ավելի բարձր տեղում: Այս նպատակի համար առավել հարմար են փայտե ծաղկադարանները, ինչպես նաև կրկնակի հարկերով բարձր աթոռակները:

Ի դեպ, եթե դուք չունեք ծաղկադարան, կամ չեք կարողանում հարմար տարբերակ գնել, ապա կարող եք վերցնել ցանկացած կոշկադարակ և օգտագործել այն որպես ծաղկադարան: Մի վախեցեք իմպրովիզներից: Ցանկացած նորույթ, որը դուք ստեղծում եք ձեր ձեռքերով, արդեն իսկ գովելի է:

4. Ծաղկանոցն ամբողջությամբ բնապատելու համար օգտագործենք նաև առաստաղը: Այս հարցում մեզ օգնության կգան տարատեսակ կախովի ծաղկամանները:

5. Ամենն ընտրված է, մնում է ճիշտ ընտրել ծաղիկները: Դուք կարող եք սերմերից ստանալ ծաղիկներ, կամ փոքրիկ սածիլներից աճեցնել մեծերը, դա արդեն էական չէ: Կարևորը ցանկությունն է, եթե դուք ձեր առջև դրել եք նպատակ` տան անկյունում ունենալ փոքրիկ բնություն, դուք անպայման այն կստեղծեք:

Եվ հիշե՛ք, այն ամենը, ինչի համար տարվել է քրտնաջան աշխատանք, չի կարող կորչել ապարդյուն: Հոսով եմ՝ ձեր տան բնության անկյունը կլինի այնքան հրաշալի, որքան մեր լուսանկարներ են:

Վերջիվերջո, ինչ-որ մեկի մոտ սա ստացվել է, ինչու՞ պետք է չստացվի ձեզ մոտ:

Հեղինակ: Անի Թորոսյան
Մեկնաբանություններ