Զբաղվում ենք յոգայով տանը

Յուրքանչյուր ոք,ով պատրաստ է զբաղվել յոգայով պետք է նախևառաջ գիտակցի,որ այն կպահանջի մեծ ջանքեր հարմարվելու համար նոր կենսակերպին:Նա պետք է գիտակցի,որ պետք է վերահսկողություն սահմանի զգացմունքերի,հոգևոր և ֆիզիկական հավասարակշռության վրա:
Խորհուրդներ յոգայի սկսնակների համար
Ներկայացնենք մի քանի խորհուրդներ նրանց համար,ովքեր պատրաստ են տանը յոգայով զբաղվել ինքնուրույն:
Յոգայով զբաղվելը պահանջում է սիստեմատիկ աշխատանք,համարվում է,որ յոգայով պետք է զբաղվել առավոտյան,սակայն կա տեսակետ,ըստ որի յոգայով զբաղվելու ամենաճիշտ ժամանակը երեկոն է,քանի որ մարմինն ավելի ճկուն է և ավելի հեշտ է ասանաները կատարում(մարմնի համար հարմար դիրք)։Եվ այսպես.
- Եթե օրդ հագեցած է,ապա ավելի ճիշտ է յոգային տրամադրել մինչև 15ր յուրքանչյուր օր,քան մի քանի օրը մեկ 1-2 ժամ՝սկսելով այն ասանաներից,որն ավելի լավ է ստացվում քեզ մոտ:
- Յոգայի համար նախատեսված վայրը պետք է լինի մաքուր և տաք:
- Յոգայով պետք է զբաղվել սոված կամ ուտելուց մի քանի ժամ հետո: Ջուր, թեյ կամ հյութ խմելը նախքան դասը նույնիսկ խրախուսվում է:
- Լոգանք կարելի է ընդունել յոգայից առաջ,քանի որ այն փոխում է արյան շրջանառությունը.ցանկալի չէ յոգայից հետո գնալ շոգեբաղնիք կամ մերսման սրահ:
- Վարժությունները պետք է կատարել հարմարավետ հագուստով ցանկացած չսահող և ողորկ գորգիկի կամ հատակի վրա՝ ոտաբոբիկ:Սրբիչները և գոտիներն անհրաժեշտ կլինեն հետագա փուլերում:
- Յոգան պահանջում է կենտրոնացում և ամբողջական լռություն,հետևաբար պետք է անջատել արտաքին ձայնի բոլոր աղբյուրները:
- Վարժությունների ընթացքում պետք է կենտրոնանալ մարմնի վրա,միաժամանակ լիովին հանգստանալով:
- Ասանաները պետք է իրականացնել դանդաղ ու շատ սահուն՝զգալով ամեն շունչ և արտաշունչ: Միայն ճիշտ շնչառության շնորհիվ կարող եք լիովին հանգստացնել ձեր մարմինը և միտքը:
Հղիները կարող են զբաղվել յոգայով միայն խորհրդատվությամբ:
Զգույշ եղի՛ր
Յոգան համարվել է բավականին հանգիստ,անվտանգ վարժություն,որն օգնում է հաղթահարել սթրեսը,վերականգնել իմունիտետը:Սա իհարկե ճիշտ է,սակայն պետք ճիշտ կատարել յուրքանչյուր վարժություն:
Անհրաժեշտ է ասանաները կատարելու ժամանակ պաշտպանել ողնաշարը, չպետք է զգալ ցավ կամ անհարմարվետություն,նման դեպքերում պետք է դիմել մարզչի կամ բժշկի խորհրդատվությանը:
Առաջին ասանաները կարելի է կատարել նաև ինքնուրույն,այն կօգնի ճանաչել մարմինդ:
Առավել պարզ ասանաներ սկսնակների համար
Ծառի դիրք- Կանգնե'ք ուղիղ,ներշնչման ժամանակ ձեռքերը կամաց բարձրացրեք որքան հնարավոր է վեր:Ձեռքերն ուղիղ տարեք գլխի հետևը՝բացելով կրծքավանդակը:Էֆեկտը զգալու և հավասարակշռությունը պահպանելու համար բարձրացրեք ծալած ոտքը և դրեք ազդրի վրա:Այս դիրքը նպաստում է նրբագեղ կեցվածքի և ողնաշարի ամրապնդմանը:
Երեխայի դիրք – Այս դիրքը ստանալու համար անհրաժեշտ է ծնկները ծալած վիճակով նստել ոտքերին, խոնարհվել առաջ ու ձեռքերն ուղիղ հետ տանել։ Այս դիրքը ամենահանգստացնող դիրքերից մեկն է։
Դիակի դիրք– ուղիղ պառկիր մեջքի վրա ՝ ձեռքերը կողքի հատվածում ուղիղ պահելով և 10 րոպե պարզապես կենտրոնացիր շնչառության վրա։Այս դիրքը կօգնի հաղթահարել անհանգստության ու վախի զգացումը:
Ոտքերը պատին հենած դիրք – պառկիր մեջքի վրա ու ոտքերդ հենիր պատին:Սա շատ պարզ դիրք է, որն օգնում է «փախչել» թափառող մտքերից,միաժամանակ այն բավականին հանգստացնող է նյարդային համակարգի համար։
Ուսերի վրա հենված դիրք– Ուսերով հենվի՛ր հատակին,ոտքերդ բարձրացրու վեր,մեջքը պահելով ձեռքերով: Այս դիրքը կօգնի ազատվել անհանգստացնող մտքերից շնորհիվ մարմնի ոչ սովորական դիրքի։
Կիսալուսնի դիրք – Միտքը հանգստացնելու և կենտրոնացվածությունը զարգացնելու համար փորձեք ընդունել կիսալուսնի դիրքը՝ հավասարակշռություն պահպանելով մեկ ոտքը 90 աստիճան բարձրացնելով:
Արագիլի դիրք- Ձեռքերդ բարձրացրու վեր,արտաշնչելով խոնարհվիր ներքև:Այս դիրքը ոտքերին տալիս է ճկունություն և բարձրացնում է մարմնի տոնուսը:
Իսկ թե յոգան ինչ է՝ ուսմունք, ապրելակերպ կամ սպորտաձև,որոշի՛ր ինքդ: